Հարավային Կալիֆորնիայի գազամատակարար ընկերությունը (այսուհետ` SoCalGas) ձգտում է տեղեկացնել մեր այցելուներին այն մասին, թե մենք ինչպես ենք օգտագործում տեղեկությունները, որոնք հավաքում ենք մեր ինտերնետային կայքում, շարժական օպտիմալացված վեբ կայքում և մեր շարժական աշխատածրագրերում (հավաքականորեն` «վեբկայք»)։ Օգտագործելով մեր վեբկայքը կամ ձեռք բերելով որևէ արտադրատեսակ կամ ծառայություն մեր վեբկայքի միջոցով, դուք համաձայնում եք տեղեկությունների հավաքմանը և օգտագործմանը, ինչպես որ դա սահմանված է սույն քաղաքականության փաստաթղթում։ Եթե համաձայն չեք այս քաղաքականությանը, ապա խնդրում ենք չօգտվել վեբկայքից։
Տեղեկացված եղեք, որ SoCalGas-ի վեբկայքի միջոցով հասանելի այլ կայքերը ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունները և տվյալների հավաքման, օգտագործման և բացահայտման գործելակերպերը։ Սույն գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում SoCalGas-ի վեբկայքի հետ կապված մյուս ինտերնետային կայքերի` տեղեկությունների հետ վարվելու գործելակերպերի վրա։
I. Ինչպիսի տեղեկություններ ենք հավաքում և ինչպես ենք դրանք օգտագործում
Արտադրատեսակների և ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով SoCalGas-ի վեբկայքը հավաքում է երկու տեսակի տեղեկություններ. Անձնական և ոչ-անձնական տեղեկություններ։
Անձնական տեղեկություններ: «Անձնական տեղեկությունները» այնպիսի տեղեկություններ են, որոնք մեզ թույլ են տալիս իմանալ որոշակի տվյալներ ձեր ինքնության մասին և կարող են օգտագործվել ձեր անձը բացահայտելու, ձեզ հետ կապվելու կամ ձեր գտնվելու վայրը պարզելու համար։ Դուք կարող եք նախընտրել չտրամադրել անձնական տեղեկություններ, սակայն դարձյալ կկարողանաք մուտք գործել վեբսայթի բաժինների մեծ մասը։ Այդուհանդերձ, անձնական տեղեկություններ կարող են հավաքվել այցելուներից, ովքեր ցանկանում են ստանալ այս վեբկայքում SoCalGas-ի առաջարկած ծառայությունները, օրինակ.
· Գրանցվել «Իմ հաշիվը» բաժնում և օգտագործել դա,
· Ներկայացնել դիմումներ հնարավոր զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ,
· Ընդգրկվել CARE-ում կամ հաճախորդների աջակցության այլ ծրագրերում,
· Օգտագործել SoCalGas-ի շարժական աշխատածրագրերը,
· Ներկայացնել դիմումներ էներգաարդյունավետության ծրագրին մասնակցելու, զեղչերից և արտոնություններից օգտվելու համար,
· Ներկայացնել խնդրանքներ` ընդգրկվելու SoCalGas-ի փոստային, էլ. փոստի, տեքստային հաղորդագրությունների, ֆիքսված կապի կամ բջջային հեռախոսների հասցեատերերի ցուցակներում. այդ կապգը սույն կայքում ժամանակ առ ժամանակ կնկարագրվի առավել մանրամասն կերպով։ Բացի դրանից, ընկերության ծառայություններին առնչվող առցանց հաղորդակցումները կարող են նաև պահանջել հետամուտ լինելու կոնտակտային տվյալներ (օրինակ, էլ. փոստի, տեքստային հաղորդագրությունների և հեռախոսային «հետզանգերի» համար) և պատասխաններ` օգտագործվող ծառայությունների վերաբերյալ, այդ թվում` հաշիվների և վճարումների։
Անձնական տեղեկությունների օրինակներ, որոնք կարող եք տրամադրել. ձեր անունը, կամ, երբ համակցված է Ձեր անվան կամ այլ տեղեկատվության հետ, որը կարող է ողջամտորեն օգտագործվել Ձեր անձը բացահայտելու համար, փոստային հասցեն, հեռախոսահամարը, բջջային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, անձի ինքնության և կոնտակտային այլ տվյալներ։ Մենք կարող ենք հավաքել նաև ֆինանսական հաշվի վերաբերյալ որոշակի տեղեկություններ (եթե նախընտրեք դրանք տրամադրել), ինչպես նաև այլ տեսակի տեղեկություններ, որոնք դուք կարող եք մուտքագրած լինել աշխատանքի դիմումներում։ CARE ծրագրին դիմելու դեպքում ձեզ կարող են նաև խնդրել բացահայտել ձեր ընդգրկվածությունը պետական այլ ծրագրերում (օրինակ, պարենի դրոշմանիշերի/հավելյալ սնուցման աջակցության ծրագրում (SNAP), հավելյալ ապահովության եկամտի և դպրոցական ճաշի ազգային ծրագրում)։
SoCalGas-ը օգտագործում է այս անձնական տեղեկությունները ծառայություններ մատուցելու, իր գործը վարելու և այցելուների համար մեր կայքից օգտվելը ավելի արդյունավետ դարձնելու նպատակներով։
Ոչ-անձնական տեղեկություններ: «Ոչ-անձնական տեղեկությունները» այնպիսի տեղեկություններ են, որոնք չեն բացահայտում կոնկրետ որևէ անհատի անձը` ինքնին կամ համադրվելով այլ ոչ-անձնական տեղեկությունների հետ։ SoCalGas-ը կարող է հավաքել ոչ-անձնական տեղեկություններ` օգտագործելով տեղեկանիշեր (cookies), գործակալներ, կամ` երթևեկի մասին տվյալների և գտնվելու վայրի մասին տեղեկությունների հավաքման միջոցով։
Չհետևել։ Ներկա պահին մեր համակարգը չի արձագանքում ձեր ինտերնետային զննարկիչից (բրաուզերից) ուղարկվող «Չհետևել» (DNT) ազդանշաններին։ Բացի դրանից, մենք օգտվում ենք երրորդ կողմ հանդիսացող բազմազան ծառայություններից` մեր ծառայությունները տրամադրելու համար և օգնելու մեզ հասկանալ մեր վեբկայքի օգտագործումը։ Այս երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողները կարող են հավաքել ձեր ինտերնետային զննարկիչից (բրաուզերից) ուղարկվող տեղեկությունները, նույնիսկ եթե դուք ակտիվացրել եք ձեր զննարկիչի «Չհետևել» (DNT) գործառույթը։
Տեղեկանիշեր (cookies): SoCalGas-ի վեբկայքը կարող է պահպանել տեղեկանիշեր (cookies) ձեր համակարգչի կամ այլ սարքերի մեջ` մեզ թույլ տալու մշտադիտարկել վեբկայքի օգտագործումը ձեր կողմից։ Անհատ օգտագործողների ինքնությունը բացահայտելու փորձեր չեն կատարվում, եթե գործողություններ չեն ձեռնարկվում բացահայտելու ինքներդ ձեզ` օրինակ, տալով ձեր համաձայնությունը հետևյալի համար.
· Առանձին ծառայությունների խնդրանք,
· Դիմում` հնարավոր աշխատանքի համար,
· Խնդրանք` ընդգրկվելու SoCalGas-ի փոստային հասցեատերերի ցանկում,
· Ապօրինի վարքի կամ չլիազորված գործողությունների կասկած, կամ
· Օգտագործողի ինքնության բացահայտման պահանջ օրենքով։
Տեղեկանիշերը (cookies) օգտագործվում են մեր այցելուների համար մեր վեբկայքի օգտակարությունը բարելավելու նպատակով։
Գործակալներ: Մենք կարող ենք աշխատել նաև 3-րդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների կամ լուծումներ տրամադրողների հետ, որոնք վարձում են «գործակալների»` մշտադիտարկելու, հետևելու և վերլուծելու օգտագործողների վարքագծի և երթևեկի տվյալները իրենց սարքերի վրա և այս վեբկայքում։ Գործակալների հավաքած տվյալները կարող են ներառել հետևյալը` առանց սահմանափակման. սարքակազմի մոդելը, սարքի եզակի նույնացուցիչները (UDID), տեղեկություններ բջջային ցանցի մասին, այդ թվում` հեռախոսահամար, գործակալի տարբերակը, պլատֆորմը, SDK տարբերակը, ժամանակի դրոշմը, API բանալին (աշխատածրագրի նույնացուցիչ), աշխատածրագրի տարբերակը, սարքի կամ սարքակազմի մոդելը, արտադրողը և օպերացիոն համակարգի տարբերակը, աշխատաժամանակի սկիզբը/ավարտը, գտնվելու վայրը, ժամանակային գոտին և ցանցի կարգավիճակը (WiFi և այլն)։ Գործակալների միջոցով հավաքված տեղեկություններն օգտագործվում են փոփոխելու-հարմարեցնելու ծառայությունները և բարելավելու վեբկայքի օգտագործելիությունը։ Գործակալների միջոցով հավաքված տեղեկությունները կարող են բացահայտել անհատ օգտագործողների ինքնությունը` համադրվելով նախապես տրամադրված անձնական տեղեկությունների հետ։
Երթևեկի մասին տվյալներ։ SoCalGas-ը մեր վեբկայքի տվյալների տեղեկամատյաններից ինքնաբերաբար (ավտոմատ կերպով) հավաքում և պահպանում է վիճակագրական տեղեկություններ, որոնք վերաբերվում են վեբկայքում կատարված գործողություններին, նավարկմանը (նավիգացիա), ցանցային երթևեկի հոսքին և ծավալին («երթևեկի մասին տվյալներ»)։ Երթեկի մասին տվյալների օրինակներ.
· Տիրույթի (դոմեն) անվանումը կամ URL-ը, որից այցելուն մուտք է գործում ինտերնետ (օր., «որևէ ընկերություն.com», «որևէ ուսումնական հաստատություն.edu» կամ «որևէ գործակալություն.gov»),
· Համացանցի հաղորդակարգի (IP-Internet Protocol) համարը,
· Օգտագործվող վեբ-զննարկիչի (բրաուզեր) տեսակը,
· Այցելած ինտերնետային էջերը,
· Տվյալ ինտերնետային էջը այցելելու ամսաթիվը և ժամը։
Երթեկի մասին տվյալներ հավաքելու մեր առաջնային նպատակը մեր վեբկայքի օգտակարության օպտիմալացումն է մեր այցելուների համար։ Երթեկի մասին տվյալները նաև օգնում են այն առումով, որ մեզ թույլ են տալիս այցելուների համար մեր կայքից օգտվելը ընդհանուր առմամբ դարձնել ավելի արդյունավետ։ Երթեկի մասին տվյալները կարող են բացահայտել անհատ այցելուների ինքնությունը` համադրվելով նախապես տրամադրված անձնական տեղեկությունների հետ։
Տեղադրության մասին տեղեկություններ։ Տեղադրությունը ցույց տվող հնարավորության ակտիվացումը (օրինակ` SoCalGas-ի վճարումներ կատարելու մոտակա գրասենյակի կամ մոտակա բնական գազի լցակայանի), որն առաջարկվում է SoCalGas-ի վեբկայքում, տրամադրվել է երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների կողմից։ Այս հնարավորության օգտագործումը ձեր կողմից ենթակա է երրորդ կողմի պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը (համաձայն դրանց ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումների)։ Երբ դուք օգտվում եք տեղադրությունը ցույց տվող ծառայություններից, SoCalGas-ը կարող է նաև ստանալ տեղեկություններ ձեր իրական գտնվելու վայրի մասին, ինչպիսիք են շարժական սարքից կամ ձեր IP հասցեի միջոցով ուղարկվող GPS ազդանշանները։ Տեղադրությունը ցույց տվող ծառայությունները կարող են տեղադրությունը որոշելու համար օգտագործել նաև տարբեր տեխնոլոգիաներ, օրինակ, սենսորային տվյալները ձեր սարքից, որոնք կարող են, օրինակ, տրամադրել տեղեկություններ մոտակա Wi-Fi-ի հասանելիության կետերի և բջջային կապի աշտարակների մասին։ Տեղադրության մասին տեղեկությունները օգնում են SoCalGas-ին փոփոխել և հարմարեցնել ձեզ տրամադրվող ծառայությունները։ Տեղադրության մասին տեղեկությունները կարող են բացահայտել անհատ օգտագործողների ինքնությունը` համադրվելով նախապես տրամադրված անձնական տեղեկությունների հետ։
II. Ձեր տեղեկությունները երրորդ կողմերին հաղորդելը
SoCalGas-ը առանց ձեր համաձայնության ձեր անձնական տեղեկությունները չի հաղորդի երրորդ կողմերին` նրանց առևտրային նպատակների համար, բացի այդ դեպքերից, երբ SoCalGas-ը կարող է ձեր անձնական տեղեկությունները հաղորդել երրորդ կողմերին, այդ թվում` որոշակի մասնաճյուղային ընկերություններին (համաձայն կիրառելի օրենքների և կանոնակարգումների) կամ այլ վստահելի բիզնեսների` բացառապես նրանց օգնելու իրականացնել ծառայություններ SoCalGas-ի համար, որոնք առնչվում են SoCalGas-ի գործարար նպատակներին (ըստ գաղտնիության և անվտանգության պարտավորությունների)։
Համապատասխանություն օրենքների և հանրային անվտանգության պահանջներին։ SoCalGas-ը կարող է նաև բացահայտել անձնական տեղեկությունները, եթե մենք բարեխղճորեն կարծում ենք, որ նման բացահայտումը անհրաժեշտ է` կատարելու համապատասխան օրենքների պահանջները կամ պատասխանելու մեզ ուղարկված դատական ծանուցագրերին կամ օրդերներին, կամ պաշտպանելու մեր օգտագործողների, ուրիշների կամ մեր իրավունքները, գույքը կամ անվտանգությունը։ Իրավապահ կամ դատական մարմինները կարող են SoCalGas-ից պահանջել տրամադրել անձնական տեղեկություններ համապատասխան պետական մարմիններին։ Մենք կբացահայտենք անձնական տեղեկությունները դատարանի կարգադրություն կամ ծանուցագիր ստանալու դեպքում, կամ գործակցելու օրինապահ մարմինների կողմից կատարվող քննությանը։ SoCalGas-կ լիաժեք կերպով գործակցում է իրավապահ մարմինների հետ` բացահայտելու նրանց, ովքեր օգտվում են մեր ծառայություններից ապօրինի գործունեության համար։ SoCalGas-ը իրեն իրավունք է վերապահում իրավապահ մարմիններին հաղորդելու ցանկացած գործողությունների մասին, որոնք մենք բարեխղճորեն համարում ենք անօրինական։
Միաձուլումներ և ձեռքբերումներ։ SoCalGas-ի բոլոր կամ հիմնականում բոլոր ակտիվների կամ բիզնեսի միաձուլման, միավորման, վերակազմակերպման, վաճառքի կամ փոխանցման դեպքում ակտիվներից մեկը, որը ընդհանրապես կփոխանցվեր, այն տեղեկություններն են, որոնք մենք հավաքում ենք մեր այցելուներից կամ հաճախորդներից (ներառյալ թե´ անձնական, թե´ ոչ-անձնական տեղեկությունները)։ Այնուամենայնիվ, այս տեղեկությունների օգտագործումը ցանկացած իրավահաջորդ ընկերության կողմից դարձյալ կկառավարվի սույն քաղաքականության պայմաններով, համաձայն դրա ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխությունների` նման գործարքից հետո։
III. Ինֆորմացիայի անվտանգության գործելակերպեր
SoCalGas-ը գործադրում է առևտրային տեսակետից ողջամիտ ջանքեր` կանխելու այս վեբկայքի միջոցով SoCalGas-ին տրամադրված տեղեկությունների ձեռքբերումը, փոփոխումը կամ ոչնչացումը երրորդ կողմ հանդիսացողների կողմից։ Նշված ջանքերը ներառում են ցանցի երթևեկի մշտադիտարկում` բացահայտելու տեղեկություններ վերբեռնելու կամ տեղեկությունները փոխելու փորձերը, և որոշ հանգամանքներում, զգայուն տեղեկությունների գաղտնագրումը` օգտագործելով գաղտնագրված կապի հաստատման անվտանգության տեխնոլոգիան (SSL) կամ նույնպիսի այլ տեխնոլոգիա։ Մշտադիտարկումը նաև կատարվում է` կանխելու ցանկացած գործողություն, որն ապօրինի է կամ կարող է SoCalGas-ին ենթակա դարձնել իրավական պարտավորության, կամ վնաս հասցնել։ SoCalGas-ը ձգտում է պահպանել վեբկայքի անվտանգությունը և շարունակական համապատասխանությունը օրենքներին, որպեզի այս ծառայությունը հասանելի մնա բոլոր այցելուների համար։
Թեև SoCalGas-ը գործադրում է առևտրային տեսակետից ողջամիտ ջանքեր` կանխելու այս վեբկայքում SoCalGas-ին տրամադրված անձնական տեղեկությունների ձեռքբերումը չլիազորված երրորդ կողմ հանդիսացողների կողմից, այնուամենայնիվ, անօրինական միջամտությունը կամ ձեռքբերումը երրորդ կողմ հանդիսացողների կողմից կարող է հնարավոր լինել։
IV. Երեխաներ
SoCalGas-ը գիտակցաբար անձնական տեղեկություններ չի հավաքում 13 տարին չլրացած երեխաներից։ Բացի դրանից, մենք տեղյակ չենք մեր վեբկայքում զետեղված որևէ բովանդակության մասին, որը կարող է վնասակար համարվել երեխաների համար։ Եթե SoCalGas-ը տեղեկանա, որ մենք պատահաբար հավաքել ենք անձնական տեղեկություններ 13 տարին չլրացած երեխաներից, մենք մեր գրանցումներից կջնջենք նման տեղեկությունները և կդադարեցնենք համապատասխան հաշիվը։
V. Հղումներ
Այս վեբկայքը կարող է տրամադրել հղումներ` տարբեր պետական, արդյունաբերական ընկերակցությունների և այլ` երրորդ կողմ հանդիսացող վեբկայքերի կամ նյութերի։ Այդ հղումները տրամադրվում են զուտ տեղեկատվական նպատակներով։ Այսպիսով, SoCalGas-ը չի հաստատում երրորդ կողմերի առաջարկած ցանկացած խորհուրդներ, ապրանքներ կամ ծառայություններ։ Այն չափով, որ չափով որ երրորդ կողմի նյութերը պարունակում են փաստերի պնդումներ, երաշխավորություններ կամ ցանկացած այս տեսակի մեկնաբանություններ կամ խորհուրդներ, երրորդ կողմը կրում է միանձնյա պատասխանատվություն երրորդ կողմի կայքի բովանդակության համար, և SoCalGas ոչ մի ձևով չի ներկայացնում դրա ճշգրտությունը, լիարժեքությունը կամ որևէ նպատակի համար պիտանիությունը կամ օգտագործումը։ SoCalGas-ը նաև չի ստուգել երրորդ կողմ հանդիսացողների վեբկայքերի կամ նրանց ներկայացրած նյութերի նկատմամբ կիրառելի գաղտնիության քաղաքականության հավաստիությունը, կամ չի որոշել, թե երրորդ կողմերը ինչպիսի գործողություններ կձեռնարկեն այցելուների գաղտնիության առնչությամբ։ Համապատասխանաբար, դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք SoCalGasի ցանկացած վեբկայքից հասանելի ցանկացած երրորդ կողմերի կայքերի գաղտնիության քաղաքականությունները։ SoCalGas-ը ոչ մի դեպքում պատասխանատու չէ ցանկացած երրորդ կողմերի բովանդակության, քաղաքականությունների կամ գործողությունների համար։ SoCalGas-ը խրախուսում է ձեզ տալ հարցեր և լինել խիստ զգուշավոր` նախքան ձեր անձնական տեղեկությունները երրորդ կողմերին բացահայտելը։
VI. Մարքեթինգային թղթակցության նախընտրություններ
Խթանման (գովազդային) էլ. նամակներ։ Դուք կունենաք նախընտրության հնարավորություն` չստանալու գովազդային էլ. նամակներ SoCalGas-ի առաջարկած արտադրատեսակների և (կամ) ծառայությունների մասին։ Ձեր խնդրանքին ընթացք տալուց հետո մենք, օրենքով պահանջվող ժամկետներում, կդադարենք ձեզ ուղարկել գործարքներին չառնչվող գովազդային էլ. նամակներ մեր առաջարկած արտադրատեսակների և (կամ) ծառայությունների մասին, եթե դուք կրկին չնախընտրեք ստանալ նման նամակներ։ Դուք կարող եք նախընտրել մեզանից չստանալ գործարքներին չառնչվող գովազդային էլ. նամակներ կամ` (ա) հետևելով բաժանորդագրությունից հրաժարվելու ցուցումներին` մեզանից ստացած համապատասխան նամակում (վերաբերելի դեպքերում), կամ` (բ) մեր առցանց ինտերնետային ձևը լրացնելիս (վերաբերելի դեպքերում)։
Մեր գործառնական էլ. նամակները։ Հակառակ գործարքներին չառնչվող գովազդային էլ. նամակներ չստանալու նախընտրություններին, մենք կարող ենք շարունակել ձեզ ուղարկել գործառնական էլ. նամակներ` ոչ-գովազդային կամ գործարքներին առնչվող նպատակներով, այդ թվում, առանց սահմանափակման` հաշիվների դուրսգրում, խնայողական օգտագործում, անջատումների կառավարում և անվտանգություն։
VII. Փոփոխություններ սույն գաղտնիության քաղաքականության մեջ
SoCalGas-ը իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և առանց նախապես տեղեկացնելու այս գաղտնիության քաղաքականության մեջ կատարել ավելացումներ, փոփոխություններ, ձևափոխություններ, կամ թարմացնել այս քաղաքականությունը` իր կայքում զետեղելով վերանայված տարբերակը։ Ցանկացած վերանայված գաղտնիության քաղաքականություն ուժի մեջ է մտնում անմիջապես վեբկայքում զետեղման պահից։ Այդուհանդերձ, ամեն անգամ, երբ սույն քաղաքականությունը թարմացվի, փոփոխման ամսաթիվը կնշվի։
VIII. Պատասխանատվության բացառում
SoCalGas-ը պատասխանատու չէ, եթե որևէ օգտագործողի տրամադրված գաղտնաբառը ձեռք է բերում երրորդ կողմը, ինչպես նաև պատասխանատու չէ այս վեբկայքի հետ կապված անօրինական գործողությունների համար։ Այն դեպքում , երբ օգտագործողը կարծում է, որ երրորդ կողմերը առանց թույլտվության ձեռք են բերել իր գաղտնաբառը, կամ եթե օգտագործողն ունի գաղտնիությանն առնչով այլ մտահոգություններ, օգտագործողը րետք է անմիջապես կապվի SoCalGas-ի հետ` որպեսզի հնարավոր լինի գաղտնաբառը փոխել կամ ձեռնարկել այլ համապատասխան քայլեր։ Այս բովանդակությամբ ծանուցումը պետք է ուղարկվի webmaster@socalgas.comհասցեով։
IX. Հարցեր կամ մեկնաբանություններ
Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ` (ա) մեր վեբկայքի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ կամ` (բ) ցանկացած այլ հարցեր այս վեբկայքի, SoCalGas-ի կամ իր ծառայությունների մասին, խնդրում ենք կապվել SoCalGas-ի հետ էլ. փոստով`webmaster@socalgas.comհասցեով, կամ հեռախոսով` (800) 427-2200 համարով, կամ սովորական փոստով` հետևյալ հասցեով.
Centralized Correspondence Attn: Privacy Policy P.O. Box 1626 Monterey Park, CA 91754
Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կոնտակտային տվյալների կամ SoCalGas-ի հետ թղթակցության մասին տեղեկությունները կարող են պահպանվել հատուկ ձեզ համար պատրաստված թղթապանակում։
Խնդրում ենք ծանոթանալ նաև մեր գաղտնիության ծանուցմանը` այցելելով Privacy Notice, որը վերաբերվում է ձեր կողմից էներգիայի օգտագործման տեղեկությունների գաղտնիությանը։
Last Updated February 5, 2016